Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բալի հյութը կօգնի վերականգնելու մկանները

Բալի հյութը կօգնի վերականգնելու մկանները

Նորթումբրիայի համալսարանի գիտնականների համոզմամբ բալի հյութն օգնում է երկար տարածություններ վազողներին` արագ վերականգնելու ուժերը:

 

Հոգեբանության և սպորտային գիտության դպրոցի ֆիզիոլոգ, դոկտոր Գլին Հովարթսոնն ուսումնասիրել է Մոնմորենսի տեսակի բալերի հատկանիշները: Հետազոտության ընթացքում 20 մարզիկներ խմել են բալի հյութ կամ պլացեբո` օրվա մեջ երկու անգամ հինգ օր առաջ մինչ Լոնդոնի մարաթոնի մեկնարկն, ու երկու օր էլ դրա ավարտից հետո:


Պարզվել է, որ այն խումբը, որն օգտագործել է բալի հյութ, վերականգնել է իր ուժերն արդեն 48 ժամ անց: Նրանց մոտ գրանցվել են ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ պայմանավորված բորբոքումների և օքսիադատիվ սթրեսի ցածր ցուցանիշներ:


Հակաօքսիդացման հատկանիշների շնորհիվ բալի հյութն օգնում է վերականգնել մկանները: Այնպիսի բուսատեսակներ, ինչպիսիք են անտոցիանինները, վերացնում են բորբոքումները և օքսիդատիվ սթրեսը: Հնարավոր է, որ բալի հյութի կիրառումն օգտակար լինի քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց, ինչպես օրինակ հոդաբորբն է:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Աղբյուր. News-Medical
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ